ԳԴՀ ԱԳՆ. Անհնար է կարգավորել Սիրիայի հակամարտությունը առանց ՌԴ և ԱՄՆ միջև կոնսենսուսի![]() 5 հոկտեմբերի 2016 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Անհնար է կարգավորել Սիրիայի հակամարտությունն առանց ՌԴ և ԱՄՆ միջև կոնսենսուսի: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: «Պարզ է, որ առանց ԱՄՆ և ՌԴ միջև փոխըմբռնման Սիրիայի հակամարտությունը կարգավորելու և արյունահեղությունը դադարեցնելու հույս չի լինի»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Շեֆերը նաև ասել է, որ ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան ԱԳՆ քաղտնօրենների մակարդակով Բեռլինում քննարկել են Սիրիայում ՌԴ քաղաքականության վերաբերյալ ընդհանուր մոտեցում մշակելու հարցը: «Հնգյակը» հանդիպում է քննարկելու համար բարդ իրավիճակը, այնպիսի հարցեր, ինչպիսիք են հումանիտար օգնության հասանելիությունը, քաղաքական գործընթացների խթանումը, ՌԴ հետ երկխոսության վերսկսման ուղիները»,-ասել է նա: Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիայի գծով ՌԴ հետ երկկողմ համագործակցության կասեցման մասին: Պետդեպարտամենտը նման որոշման պատճառ է համարել Սիրիայում հրադադարի գծով ՌԴ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելը: Մոսկվան դրանում տեսնում է «սատանայի հետ գործարքի գնալու» Վաշինգտոնի պատրաստակամությունը` Սիրիայում իշխանափոխության հասնելու համար Հոկտեմբերի 5-ին ԱՄՆ պատվիրակությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդում արգելափակել է ՌԴ հայտարարությունը Դամասկոսում ՌԴ դեսպանատան գնդակոծման վերաբերյալ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |