Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, Ռաֆայել Քոթանջյանը` Երևանի պատվավոր քաղաքացիներ

Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, Ռաֆայել Քոթանջյանը` Երևանի  պատվավոր քաղաքացիներ

PanARMENIAN.Net - Երևանի ավագանին հաստատել է Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Ռաֆայել Քոթանջյանին և Սառա Եսայանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագծերը: Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու հոկտեմբերի 5-ին գումարված արտահերթ նիստում Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ: Որոշումը կայացվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով:

Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին կոչումները շնորհվել են հաշվի առնելով նրանց միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունները և տարած փայլուն հաղթանակները:

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին կոչումը շնորհվել է ստեղծագործական ակնառու հաջողությունների, թատերարվեստում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի համար:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանին կոչումը շնորհվել է առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության և ունեցած վաստակի համար, ասվում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

Երևանի օրվան նվիրված միջոցառումները, ըստ քաղաքապետարանի, կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին:

Երևանի քաղաքապետարանը որոշել է 2015-ի համեմատ կրկնակի նվազեցնել Էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսվող բյուջեն: Տոնակատարության մասով ավագանու կողմից հաստատված բյուջեով 130 մլն դրամ էր հաստատված, սակայն ծախսվելու է 65 մլն միջոցառումների համար:

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունը չի ներառի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը, սակայն քաղաքի տարբեր հատվածներում բազում միջոցառումներ են նախատեսված:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---