Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցման պահանջով ստորագրահավաք է սկսվել![]() 5 հոկտեմբերի 2016 - 18:26 AMT PanARMENIAN.Net - «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը, տեղական և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ միասին, Change.org կայքում ստարագրահավաք է սկսել՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և օֆշորային Lydian International ընկերության ֆինանսավորման դադարեցման պահանջով։ «Խնդրում ենք Սևանի, Ջերմուկի, ինչու չէ նաև Հայաստանի ապագայի և էկոլոգիական անվտանգության մասին մտահոգ բոլոր մարդկանց անպայման անցնել այս հղումով, ծանոթանալ խնդրի էությանը, ստորագրել և հնարավորինս տարածել Ամուլսարի աղետաբեր ծրագրի դադարեցման կոչը», - ասված է նախաձեռնության հաղորդագրությունում։ Ստորագրահավաքում նշված պահանջներն ուղղված են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Կիմին, Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Ֆիլիպ լը Հուերուին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիին, մասնավոր խոշոր ներդրողներ՝ Orion Mine Finance"ժ և Resource Capital Funds ընկերություններին։ ՀԲՃ-ն նշում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 100%-ով պատկանում է Lydian International Limited բրիտանական օֆշորային ընկերությանը։ Չնայած Հայաստանի գրեթե բոլոր անկախ մասնագետների, բնապահպանական կազմակերպությունների, Ջերմուկի և Գնդեվազի բնակչության մեծ մասի բացասական կարծիքի՝ Հայաստանի կառավարությունը թույլ է տվել այս ծրագրի իրականացումը, որն անկառավարելի վտանգ է ոչ միայն Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրի, Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, այլ նաև տարածաշրջանի քաղցրահամ ջրերի գլխավոր շտեմարան համարվող Սևանա լճի համար։ Նախատեսվում է 10 տարվա ընթացքում տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է խիստ թունավոր նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։ Կարդացեք նաև՝Ամուլսարի հանքի շահագործման վտանգի մասին բարձրաձայնողների դեմ դիմում է ներկայացվել ոստիկանություն Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |