Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի ճգնաժամը![]() 6 հոկտեմբերի 2016 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են սիրիական ճգնաժամը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Կրեմլի մամուլի ծառայության վրա հղումով: «Քննարկվել են նաև սիրիական ճգնաժամին առնչվող խնդիրները: Շեշտադրվել է երկրում խաղաղ քաղաքական գործընթացի հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, իրավիճակի մեղմացման համար պայմանների ստեղծումը և սուր հումանիտար խնդիրների լուծումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Հոկտեմբերի 5-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները ռմբակոծել են Սելսեն գյուղը, որը Հալեպից 50 կմ հեռավորության վրա է գտնվում: Այդ մասին տեղաբնակների վրա հղումով հայտնել է սիրիական SANA գործակալությունը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռաքքայում համատեղ գործողության առաջարկով նրան էր դիմել ԱՄՆ նախագահ Օբաման Չինաստանում G20-ի գագաթնաժողովում: Ըստ Թուրքիայի նախագահի, Անկարան պատրաստ է միանալ գործողությանը, այն պայմանով, որ սիրիացի քրդերը չեն մասնակցի դրան: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |