ՀՀ-ն Սիրիայի հակամարտությունից տուժածներին մոտ 46 մլն դրամի մարդասիրական օգնություն կտրամադրի![]() 6 հոկտեմբերի 2016 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 46 մլն 33.000 դրամ: ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարվել է հատկացվող գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում ռազմական իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար երկու ինքնաթիռով Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնություն: Կարդացեք նաև՝ Հյուպատոս. ՀՀ-ից Սիրիա ուղարկված օգնությունը բաժանվում է բոլոր կարիքավորներին` ոչ միայն հայերին ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |