Հայաստանի հաջորդ նախագահը կլինի կուսակցական

PanARMENIAN.Net - Հայաստանի հաջորդ նախագահը կուսակցական կլինի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: «Ամբողջ աշխարհում նախագահը ներկայացնում է իշխող կուսակցությանը, եւ ես չեմ հասկանում` ինչու Հայաստանը պետք է բացառություն լինի»,- նշել է նա: Նրա խոսքերով, երկրի նախագահը պետք է խորհրդարանում ներկայացված մեծամասնության կարծիքն արտահայտի:
 Ուշագրավ
---