Հայուհի Վերկին Արիոբան մտադիր է մասնակցել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին18 մայիսի 2007 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հայկական ծագում ունեցող թրքուհի Վերկին Արիոբան մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին: Նա համապատասխան դիմում է ներկայացրել իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցություն եւ տվյալ պահին սպասում է ընտրացուցակում իր անվան ընդգրկման վերաբերյալ վերջնական որոշմանը: Ինչպես հաղորդում է Turkish Daily News-ը, ընտրացուցակում նրա անվան ընդգրկման դեպքում Վերկին Արիոբան կդառնա թուրքական խորհրդարանական ընտրություններում առաջին հայկական ծագումով թեկնածուն 1980 թվականից ի վեր: Ինչպես հայտարարել է ինքը` Արիոբան, ընտրվելու դեպքում նա պատրաստվում է շարունակել աշխատել Հայաստանի եւ Թուրքիայի հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ Եվրամիությանը երկրի անդամակցության ուղղությամբ:Պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին` Վերկին Արիոբան հայտարարել է. «Դա պատմական փաստ է: Այդ հարցի ամենօրյա քննարկումը վնասակար է: Եկեք նայենք դեպի ապագա, այլ ոչ թե դեպի անցյալ»: Վերկին Արիոբայի հայրը, որը ծագում է Կասապյանների ընտանիքից, եղել է Թուրքիայի առաջին գործարարներից մեկը: Ինքը` Վերկին Արիոբան, հայտարարել է, որ իր ընտանիքը հարազատներից ոչ մեկին չի կորցրել «1915-1919 թվականների տեղահանումների ժամանակ»: «Ես իմ հարազատներին կորցրել եմ անկախության համար պատերազմում, սակայն ոչ տեղահանման ժամանակ»,- նշել է նա: «Լինելով հայուհի` ես որպես պատգամավոր արդյուվետ կերպով կպաշտպանեմ Թուրքիայի իրավունքը ԵՄ-ում. կարող եմ շատ օգտագոր լինել: Այն, որ ես հայ եմ, ինձ համար մեծ առավելություն է ընտրություններում»,- հայտարարել է Արիոբան: Վերկին Արիոբան հանդիսանում է Պատմական ժառանգության հիմնադրամի հիմնադիրն ու գործադիր տնօրենը եւ մեծ դեր եմ խաղացել Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման հարցում: Նշենք, որ Վերկին Արիոբան հայտնի է իր հնչած քննադատություններով Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի, 2007 թվականի հունվարի 19-ին սպանված «Ագոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հասցեին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |