Պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների նշանակումը Հայաստանի նախագահի լիզորությունն է18 մայիսի 2007 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների նշանակումը ՀՀ նախագահի լիզորությունն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, տվյալ դեպքում նախարարների կուսակցականությունը նշանակություն չունի: Միեւնույն ժամանակ, խոսնակը չի բացառում ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու հնարավորությունը, որի մեջ կմտնեն խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները:«Բանակցությունները խորհրդարանական կոսւակցությունների հետ կսկսվեն հաջորդ շաբաթ, եւ մինչ այդ ես չեմ կարող կոնկրետ խոսել: ՀՀԿ-ն կողմ է համագործակցությանը, սակայն դա անպայման չէ, որ լինի կոալիցիայի ձեւով»,- ընդգծել է Թորոսյանը` հավելելով, որ որքան շատ կուսակցություններ մասնակցեն համագործակցությանը, այնքան ավելի արդյունավետ է աշխատանքը խորհրդարանում: Ազգային համաձայնության կառավարության ստեղծման մասին օրերս հայտարարել է ՀՅԴ Դաշնակցության բյուրոյի անդամը` պատասխանելով 2003 թվականի օրինակով կոալիցիայի ստեղծման մասին հարցին: Նույն գաղափարն է հայտնել նաեւ ՀՀԿ խորհրդարանական խմբավորման ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 17-ի մամլո ասուլիսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |