ԺԲՌՀ-ի ծեծկռտուքին հայերը չեն մասնակցել

PanARMENIAN.Net - Պատրիս Լումումբայի անվ. Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի (ԺԲՌՀ) տարածքում հայեր եւ ադրբեջանցիներ չեն եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Ռուսաստանի Հայերի Միության Մոսկվայի բաժանմունքի երիտասարդական ասոցիացիայի նախագահ Լեւոն Մուկունյանը: «Մայիսի 17-ին ԺԲՌՀ-ում կայացել է Ռուսաստանի ժողովուրդների ավանդական փառատոնը, որին հայերն ու ադրբեջանցիները չեն մասնակցել, քանի որ չեն հանդիսանում «Ռուսաստանի ժողովուրդ»: Ծեծկռտուքն անցել է կաբարդինո-բալկարցիների միջեւ, որի ժամանակ մեկը դանակի հարված է ստացել»,- ասել է Մուկունյանը:



Հիշեցնենք, որ ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Միկլուխո-Մակլայի փողոցում նորից կռվում էին ԺԲՌՀ-ի արտասահմանցի ուսանողները: Իրավապահ մարմինների տվյալներով, ծեծկռտուքի մասնակիցներից մեկը դանկահարությամբ տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տեղեկություններով, ծեծկռտուքը սկսել են կովկասցիները: Իսկ դրա անմիջական պատճառ է դարձել քաղաքական վեճը. ու՞մ` Հայաստանին, թե Ադրբեջանին է պատկանում Լեռնային Ղարաբաղը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---