Սերգեյ Լավրովը Բաքվում կքննարկի Ղարաբաղի կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի հրավերով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-22 կայցելի Բաքու: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը, այցելության ընթացքում Սերգեյ Լավրովին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկկողմանի հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները քննարկելու համար:



Ծրագրվում է Ս. Լավրովի զրույցը ԱՀ վարչապետ Արթուր Ռասիձեի հետ համագործակցության տնտեսական կողմի, վառեալնյութա-էներգետիկ համալիրում համագործակցության ընդլայնման հեռանկարների, նորարական գործնեության, նավթային բնագավառում համագործակցության զարգացման մասին:



Ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի եւ Սերգեյ Լավրովի բանակցությունների ժամանակ նախարարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային եւ միջազգային իրավիճակի զարգացման արդիական հարցերի շուրջ, կքննարկեն ՄԱԿ-ի կենտրոնական դերի ամրապնդման ուղիները, ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները: Կքննարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը: Ռուսաստանը նպատակ ունի աջակցելու հակամարտության կողմներին փոխզիջումային որոշում գտնելու հարցում: Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել, եւ վերջինս պատրաստ է աջակցություն ցուցաբերել խնդրի կարգավորման այն տարբերակին, որը ձեռնտու կլինի հակամարտության կողմերին, իսկ փոխզիջումային կարգավորման հասնելու դեպքում պատրաստ է երաշխավորի դերում հանդես գալ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---