Անկարան դեմ է շիաների մասնակցությանը ԻՊ-ից Մոսուլի ազատագրմանը 7 հոկտեմբերի 2016 - 16:21 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից իրաքյան Մոսուլի ազատագրման գործողությունը պետք է տեղական ուժերն անցկացնեն, ընդ որում ցանկալի է խուսափել շիա կամավորների մասնակցությունից գործողությանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հարկավոր է, որ Մոսուլում տեղական ուժերը կռվեն, դա է լավագույն մոտեցումը: Շիա կամավորականների մասնակցությունն ԻՊ-ից քաղաքի ազատագրմանը խաղաղություն ու հանգստություն չի բերի: Կրոնական հողի վրա տարաձայնությունները կշարունակվեն և դա նոր բախումների կհանգեցնի: Տեղաբնակ սունիներին պետք չէ ԻՊ և շիա կամավորականների միջև ընտրության առջև կանգնեցնել»,-ասել է Չավուշօղլուն Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի աջակցությունը տեղական ուժերին, որոնց թուրք զինվորականներն ուսուցանում են Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիկա ճամբարում: Իրաքի երկրորդ քաղաքը համարվող Մոսուլն ահաբեկիչները զավթել են 2014-ին, այն դարձել է զինյալների գլխավոր հենակետը: Իրաքցի զինվորականներն ու նրանց դաշնակիցները, այդ թվում աշխարհազորը, շարունակում են պատրաստվել լայնածավալ հարձակման: ԱՄՆ-ում ավելի վաղ ասել էին, որ Մսոուլը վերադարձնելու գործողությունը կարող է սկսվել հոկտեմբերի կեսին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |