Ծագումով հայ Ռոժե Կառուչին նշանակվել է Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի պետքարտուղար21 մայիսի 2007 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ծագումով հայ Ռոժե Կառուչին նշանակվել է Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի պետքարտուղար: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, Ռոժե Կառուչին (Կասաբլանկայից), որը հայ է հայրական գծով, իր քաղաքական գործունեությունը սկսել է 1977 թվականին եւ հանդես է եկել ցանկացած արտաքին ազդեցությունից Ֆրանսիայի անկախության օգտին: 1999 թվականից ի վեր եղել է Ֆրանսիայի Սենատի անդամ: Ռոժե Կառուչին դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը եւ հանդես է գալիս Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արդյունաբերության նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը կզբաղեցնի «Ժողովրդական շարժման աջակցության միություն» կուսակցության (UMP) գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այդ պաշտոնը թափուր էր այն բանից հետո, երբ UMP-ն գլխավորող Նիկոլա Սարկոզին ընտրվել է Ֆրանսիայի նախագահ: Ֆրանսիայի նորընտիր նախագահ Նիկոլա Սարկոզին մայիսի 18-ին նոր կառավարություն ձեւավորեց: Նոր կառավարության կազմում 15 հոգի է, որոնցից յոթը կանայք: Մասնավորապես, ռազմական գերատեսչության նախկին ղեկավար Միշել Ալո-Մարին նշանակվել է ներքին գործերի եւ արտասահմանյան տարածքների հարցով նախարար, արդարադատության նախարար է նշանակվել Ռաշիդ Դաթին: Արտգործնախարարի պաշտոնն ստացել է սոցիալիստ Բերնար Կուշները, պաշտպանության նախարար է դարձել Էրվե Մորենը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |