Հզոր պայթյուն Թուրքիայի հարավ-արևելքում. 18 զոհ կա![]() 10 հոկտեմբերի 2016 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում` Հաքքյարի գավառում, ականապատ մեքենայի պայթյունից առնվազն 18 մարդ է զոհվել, այդ թվում 10 զինծառայող: Պայթյունը որոտացել է հսկիչ անցագրային կետի մոտ: Ըստ վարչապետ Բինալի Յիլդիրիմի, պայթեցվել է պայթուցիկի 5 տոննայով բեռնատար: Վիրավորվել է ևս 27 մարդ, հայտնում է BBC-ին: Պայթյունը տեղի է ունեցել լեռնային տեղանքում` Իրաքի և Իրանի հետ սահմանին, որտեղ ակտիվորեն գործում են քուրդ անջատողականները Քրդստանի աշխատավորական կուսակցությունից: Խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Ըստ Հաքքյարի գավռի նահանգապետի, հարձակվողները սկզբից կրակ են բացել զինծառայողների ուղղությամբ, իսկ հետո ավտոմեքենան են կայանել անցակետի մոտ ու պայթեցրել: Թուրքական բանակի և ՔԱԿ գրոհայինների միջև վերսկսված հակամարտության հետևանքով վերջին տարում Թուրքիայի հարավ-արևելքում հարյուրավոր մարդիկ են զոհվել: Անկարան հրաժարվում է ցանկացած բանակցություններից ՔԱԿ հետ, քանի դեռ զինյալները վայր չեն դրել զենքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |