Եմենի ափերի մոտ ԱՄՆ ռազմանավ է հրթիռակոծվել![]() 10 հոկտեմբերի 2016 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՌԾՈւ էսկադրային ականակիր USS Mason ռազմանավը հոկտեմբերի 9-ին հրթիռակոծության է ենթարկվել Եմենի ափերի մոտ: Ըստ Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսի, միջադեպը տեղի է ունեցել Կարմիր ծովում` Եմենի ափերի մոտ: Հրթիռակոծությունն իրականացվել է ապստամբ հուսիթների կողմից վերահսկվող տարածքից: Մի ժամվա ընթացքում նավի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել, սակայն, ոչ մեկը չի հասել թիրախին, և ընկել է ծովը, հայտնում է RBK-ն Reuters-ի վրա հղումով: Տուժաներ չկան, ռազմանավը ևս ոչ մի վնասվածք չի ստացել, հավելել է Պենտագոնի ներկայացուցիչը: Վերջերս ավիահարված հասցվեց Եմենի մայրաքաղաք Սանայում սգո թափորին, որի հետևանքով 140 մարդ զոհվեց, ևս 500-ը` վիրավորվեց: Միջադեպը տեղի է ունեցել բարձրաստիճան ապստամբ հուսիթի հուղարկավորության ժամանակ: Հուսիթների կառավարությունը գրոհի համար մեղադրում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որտեղ հերքում են իրենց մեղսակցությունն ավիահարվածին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |