Բրիտանացի նախարարներին արգելել են Apple Watch կրել`«ռուս հաքերների» պատճառով![]() 10 հոկտեմբերի 2016 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի նախարարներին արգելել են կառավարության նիստերի ժամանակ Apple Watch կրել այն մտավախությունից ելնելով, որ ռուս հաքերները կարող են «կոտրել» դրանք: Դևիդ Քեմերոնի կառավարության օրոք մի քանի նախարար կրել է Apple Watch: Թերեզա Մեյի կառավարությունում կարծում են, որ այդ գաջեթները կարող են օգտագործվել որպես գաղտնալսման սարք, հայտնում է ՌԲԿ-ն The Telegraph-ի վրա հղումով: Նշվում է, որ նախկինում նույն պատճառով նախարարներին արգելվեց նիստերի ժամանակ օգտվել բջջային հեռախոսներից: «Ռուսները փորձում են ամեն ինչ կոտրել»,-մեջբերում է պարբերականը աղբյուրներից մեկի խոսքերը: Վաշինգտոնը մեղադրում է Ռուսաստանին Դեմոկրատական կուսակցության դեմ հաքերային հարձակումներին մեղսակից լինելու մեջ: Սեպտեմբերին Bloomberg-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել էր Ռուսաստանի մեղսակցությունը ԱՄՆ դեմոկրատների դեմ հաքերային հարձակումներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |