«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ![]() 10 հոկտեմբերի 2016 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մեկ այլ հրամանագրով ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվել է «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Վարդան Հարությունյանը: Վարդան Հարությունյանը ծնվել է 1975 թ. հունվարի 1-ին: Նա ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Տնտեսագիտության թեկնածու է: Աշխատանքային գործունեությունը սկսել է Աբովյանի թթխմորի գործարանում՝ որպես հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ: Այնուհետև աշխատել է որպես «Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության պետ: 2000–2002 թթ. պաշտոնավարել է որպես «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ, 2002–2009թթ.՝ Երևանի ԳԳՄ տնօրեն: 2009-ից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալն էր կոմերցիայի և արտաքին կապերի գծով, 2010-ից 2011-ը՝ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2011-ից արդեն «ՀայՌուսգազարդ»-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն: ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |