ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեում կքննարկվի Ադրբեջանում տիրող իրավիճակը![]() 11 հոկտեմբերի 2016 - 11:22 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեում կքննարկվի Ադրբեջանում տիրող իրավիճակը: ՄԱԿ Մարդու իրավունքների գծով կոմիտեի նիստը, որը հետևում է պետությունների կողմից մարդու իրավունքներին առնչվող հիմնական միջազգային պայմանագրերից մեկի` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրի կատարմանը, տեղի կունենա հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 4-ը, հայտնում է Haqqin.az-ը Report-ի վրա հղումով: Այս անգամ Կոմիտեի նիստում քննարկվելու է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Ադրբեջանում, Սլովակիայում, Լեհաստանում, Մոլդովայում, Կոլումբիայում և Մարոկկոյում: Ադրբեջանի վերաբերյալ քննարկումները տեղի կունենան հոկտեմբերի 20-21-ին: Պաշտոնական զեկույցներից բացի, կլսվեն նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների զեկույցներն ու մասնավոր անձանց հաղորդագրությունները: Կոմիտեին անդամակցում է 18 փորձագետ: Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատության ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |