ՌԴ-ն և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսքի» վերաբերյալ11 հոկտեմբերի 2016 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Թուրքիան երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հոկտեմբերի 10-ին կայացած բանակցությունների արդյունքում կարողացել են զգալի առաջընթաց գրանցել գազի ոլորտում նախկինում չլուծված և վիճելի բոլոր հարցերի կարգավորման ուղղությամբ: Մասնավորապես, հոկտեմբերի 10-ին էներգետիկայի նախարարները միջկառավարական համաձայնագիր են կնքել «Թուրքական հոսքի» իրագործման վերաբերյալ, դրանով իսկ շարունակելով գրեթե 2 տարի առաջ սկսած գործը: Բացի այդ, կողմերը կարողացել են համաձայնեցնել Թուրքիային տրամադրվող զեղչը ռուսական գազի համար: «Թուրքիան ձգտում է տարանցիկ միջանցք դառնալ Եվրոպայի համար և մտադիր է ՌԴ հետ էներգետիկ միջանցք ստեղծել էներգառեսուրսները Եվրոպա հասցնելու համար: Մենք դրական ենք գնահատում «Թուրքական հոսք» նախագիծը, որը մշակում է Ռուսաստանը: Այդ գազամուղով գազը կհասնի Բալկաններ անմիջապես Սև ծովով»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ավարտին: «Թուրքական հոսք» գազատարը կոչված է ռուսական գազը հասցնել Եվրոպա, սակայն նախագիծը սառեցվել էր նույնիսկ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումից առաջ: Նախագիծը հարցականի տակ հայտնվեց նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից և դրան հաջորդած ՌԴ պատժամիջոցների լույսի ներքո: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 11,4 մլրդ եվրո, առաջին հատվածինը` 4,3 մլրդ եվրո: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |