ԻՊ գրոհայիններն ասորական եկեղեցի են պայթեցրել իրաքյան Մոսուլի մատույցներում![]() 11 հոկտեմբերի 2016 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները հոկտեմբերի 9-ին պայթեցրել են Իրաքի Նինվե գավառում գտնվող ասորական եկեղեցին: Barbara Fouq Attal եկեղեցին գտնվում է Մոսուլի մերձակա Քարմլիս քաղաքում, հայտնում է ARA գործակալությունը: «Գրոհայինները մի շարք պայթուցիկ սարքեր են գործի դրել եկեղեցու ներսում, որոնց պայթյունի արդյունքում շենքն ամբողջությամբ փլուզվել է»,-ասել է իրավապաշտպան Գազի Շամոունը: Ասորական Քարմլիսի և քրիստոնեական այլ շրջանների բնակիչները տարհանվել են 2014-ի հունիսին, երբ գավառ ներխուժեցին ԻՊ զինյալները: Հազարավոր քրիստոնյա ընտանիքներ հեռացել են հայրենի քաղաքներից և ապաստան գտել Քրդստանում: Ըստ Շամոունի, ահաբեկիչները տասնյակ ասորական եկեղեցիներ ու հնավայրեր են քանդել Նինվեում`ձգտելով զրկել այն իր պատմական դեմքից: Ակտիվիստ Զուհեիր Մոուսիլլին իր հերթին ասել է, որ 2014-ին Մոսուլի գրավումից ի վեր ծայրահեղական իսլամիստները ոչնչացրել են պատմական հուշարձանների մեծ մասը, այդ թվում ասորական Նեմրութ քաղաքը, Մոսուլի Ազգային թանգարանի նմուշները: 2015-ի մարտի սկզբին «Իսլամական պետության» ահաբեկիչները հողին են հավասարեցրել ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող ասորական Նեմրութ քաղաքի ավերակներն Իրաքի տարածքում, հայտնում է Իրաքի զբոսաշրջության և պատմական հուշարձանների նախարարությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայիններն Իրաքի հյուսիսում ոչնչացրել են հազարամյակների վաղեմության արձանների և քանդակների հավաքածուն: Ավերածության ենթարկված հուշարձանների քանակը չի նշվում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |