Բաքուն Բրազիլիայից 50 միավոր շարժական հակատանկային հրթիռային համալիր կգնի![]() 11 հոկտեմբերի 2016 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Բրազիլական մասնավոր GESPI Defense Systems ընկերությունը մտադիր է Ադրբեջանին վաճառել 84 մմ ALAC շարժական հակատանկային հրթիռային համալիրներ, որոնք միջին հեռահարության են: Հարավամերիկյան ընկերությունը ստեղծել է զինատեսակը բրազիլական բանակի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ, գրում է IHS Jane's-ը: Ըստ աղբյուրի, Ադրբեջանը 50 միավոր է պատվիրել և հետագայում մտադիր է նման համալիրներ արտարդել: GESPI Defense Systems-ը նաև ակտիվ բանակցություններ է վարում Մեքսիկայի հետ, որը 1200 միավոր է պատվիրել, և Իրաքի, որը մտադիր է շարժական հակատանկային հրթիռային 2000 համալիր գնել: Նախնական քննարկումներ են ընթանում այդ հարցի շուրջ նաև Պորտուգալիայի և Ինդոնեզիայի հետ: Երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը «Իսկանդեր» հրթիռային համալիրներ է տրամադրել Հայաստանին, Ադրբեջանը հայտարարեց, թե իբր Իսրայելը մոտ ապագայում «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համալիրներ կառաքի Ադրբեջան: Ռազմական փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել էր, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգի վաճառքը քիչ հավանական է: Ընթերցեք նաև. ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություն չունի Ադրբեջանի հետ տակտիկական հրթիռների համատեղ արտադրության մասին Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |