Իլհամ Ալիեւը փորձում է շանտաժի ենթարկել համաշխարհային հանրությանը22 մայիսի 2007 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության գծով ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպումը նոր բան չի տա հակամարտության լուծման համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ, ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, այն տեսակետը, թե Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո բանակցային գործընթացը կակտիվանա, ոչ մի հիմք չունի: «Ընտրություններն ու հակամարտությունը բոլորովին տարբեր ձեւաչափեր են եւ զուգահեռներ անցկացնելն անտեղի է: Իսկ միջնորդներն այս անգամ, ինչպես միշտ կասեն, որ գրեթե բոլոր հարցերը համաձայնեցված են, մնացել է մեկը, որը կարող է լուծվել քաղաքական կամքի առկայության դեպքում եւ այլն եւ այլն»,-նշել է Ա.Իսկանդարյանը: Ինչ վերաբերում է Իլհամ Ալիեւի պարբերաբար «զենք թափ տալուն», ապա, ըստ հայ քաղաքագետի, Ադրբեջանի նախագահի հայտարարություններն արվում են ներքին օգտագործման համար: «Կա նաեւ միջնորդներին եւ համաշխարհային հանրությանը շանտաժի ենթարկելու փորձ»,-ասել է Իսկանդարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |