Մայիսի 23-ին Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների 7-րդ հերթափոխը

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների 7-րդ հերթափոխը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ժամը 11:00-ին Երեւանի մայրաքաղաքային գնդում, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի մասնակցությամբ տեղի կունենա խաղաղարար առաքելությամբ Կոսովո մեկնող հայ խաղաղապահների 7-րդ հերթափոխի ճանապարհման հանդիսավոր արարողությունը:



Հիշեցնենք, որ նախորդ 6-րդ հերթափոխը Կոսովո էր մեկնել նոյեմբերի 14-ին: Խաղաղապահ համակազմի ռոտացիան կատարվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ:
 Ուշագրավ
---