Թուրքիայում բռնագրավվել է աշխարհահռչակ Cirque Du Soleil կրկեսի գույքը![]() 12 հոկտեմբերի 2016 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում բռնագրավել են հյուրախաղերի շրջանակներում Անթալիա այցելած աշխարհահռչակ Cirque Du Soleil կրկեսի գույքն ու սարքավորումները: Թուրքական դատարանի որոշմամբ կալանք է դրվել սարքավորումները տեղափոխող 23 բեռնատար մեքենայի վրա, Sondakika.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Դատարանի նման որոշման համար պատճառ է հանդիսացել ավելի վաղ Անթալիայում նախատեսված ներկայացումները հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո կրկեսի կողմից չեղարկելը: Երկրում 3 ամիս ժամկետով հայտարարված արտակարգ դրության պատճառով Անթալիայում տեղի ունեցած EXPO 2016-ի շրջանակներում նախատեսված 40 ներկայացումը չեղարկելուց հետո Թուրքիայում հյուրախաղերը կազմակերպող միջնորդ ընկերությունը դատի է տվել կրկեսին: Հայցով պետությանը կրկեսի հասցրած նյութական և բարոյական վնասի չափը գնահատվել է 5 մլն դոլար: Նշվում է նաև որ կրկեսը հոկտեմբերի 1-ից 9-ը Ստամբուլում հանդես է եկել ներկայացումներով: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |