Ժոզե Մանուել Բարոզո. Եվրամիությանն ու Թուրքիային ժամանակ է պետք22 մայիսի 2007 - 19:21 AMT PanARMENIAN.Net - «Մենք դեռ չենք որոշել` արդյոք պետք է Թուրքիան դառնա Եվրամիության անդամ: Բացի այդ, ես չեմ կարծում, որ ներկա դրությամբ Թուրքիան պատրաստ է մտնել ԵՄ, ընդ որում մենք էլ պատրաստ չենք ընդունելու Թուրքիային Եվրամիություն: Ամբողջական անդամակցության հարցով վերջնական որոշումը կընդունվի բանակցությունների վերսկսումից հետո: Մենք բոլորս ժամանակի կարիք ունենք»,- գերմանական Focus թերթին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոն: Մեկնաբանելով Ֆրանսիայի նոր նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունն այն մասին, որ բանակցությունները Թուրքիայի հետ կարող են եւ չսկսվել հաջորդ ամիս` Բարոզոն նշել է, որ պետք է հարգել անցյալում արված խոստումները: «Քվերակություն է եղել, որի արդյունքում մենք որոշել ենք, որ Թուրքիայի հետ բանակցությունները կշարունակվեն»,- ընդգծվել է Բարոզոն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |