Հալեպի պաշարումը Լոզանում բազմակողմ հանդիպման գլխավոր թեման կլինի![]() 13 հոկտեմբերի 2016 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հալեպի պաշարումը, ինչպես նաև հարվածները, որ հասցնում է ՌԴ և Սիրիայի ավիացիան, հոկտեմբերի 15-ին Լոզանում կայանալիք բազմակողմ հանդիպման գլխավոր թեմաները կլինեն: Հանդիպմանը կմասնակցեն նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Կարծում եմ, Լոզանում կայանալիք հանդիպման գլխավոր թեման կլինի Հալեպի պաշարումը»,-ասել է նա` օրակարգի հարցերի թվում նշելով նաև «ռուս զինվորականների և Սիրիայի ռեժիմի կողմից հասցվող ավիահարվածները»: Նա չի պարզաբանել, թե արդյոք քննարկվելու է նաև Սիրիայում ՌԴ օդուժի գործողությունները որպես ռազմական հանցագործություն որակելու հարցը, ինչպես ավելի վաղ կոչ էր արել Քերին: ՌԴ ԱԳՆ-ն և Պետդեպարտամենտը հոկտեմբերի 12-ին հայտարարեցին, որ Լոզանում միջազգային հանդիպում կկայանա Սիրիայի հարցով: Ինչպես հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, խորհրդակցություններին կմասնակցեն նաև Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, հնարավոր է, նաև Քաթարը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |