Մովսիսյանի՝ «Ռեալ Սոլթ Լեյք» տրանսֆերի արժեքը հայտնի է![]() 13 հոկտեմբերի 2016 - 12:18 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հունվարից ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը հոկտեմբերի 11-ինառաջ դարձել է Յուտա նահանգը ներկայացնող ակումբի լիիրավ ֆուտբոլիստ: ՌՍԼ-ը գնել է 29-ամյա հարձակվողի ամբողջական տրանսֆերը, սակայն պաշտոնական հայտարարության մեջ նշված չէր, թե այն որքան է արժեցել: Transfermarkt-ին հղումով Sport.times.am-ը հայտնում է՝ հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար ամերիկյան ակումբը վճարել է 3 միլիոն եվրո: Մովսիսյանը 2016-ի ընթացքում MLS-ում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |