Զոհված կամ անհետ կորած զինվորների ընտանիքներին աջակցման մեխանիզմներ են սահմանվել

Զոհված կամ անհետ  կորած զինվորների  ընտանիքներին աջակցման մեխանիզմներ են սահմանվել

PanARMENIAN.Net - Կառավարությունը հոկտեմբերի 13-ի նիստում փոփոխություն և լրացումներ է կատարել 2015թ. սեպտեմբերի 10-ի համապատասխան որոշման մեջ, որով սահմանված է միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը՝ համագործակցող կողմերը, խնդրահարույց դեպքերը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

Սահմանված խնդրահարույց դեպքերի շարքում դեռևս ներառված չեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի զոհվելու (մահանալու) կամ անհետ կորած համարվելու դեպքերը:

Փոփոխության և լրացումների նպատակը վերոնշյալ դեպքերում համապատասխան տեղեկությունները զինկոմիսարիատից եռօրյա ժամկետում սոցիալական աջակցության տարածքային մարմիններին հասցնելն է : Դա նշանակում է, որ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը) սկսում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական դեպքի վարման գործընթացը, ձևավորում է բազմամասնագիտական խումբ` տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան:

Խումբն իր գործունեությունը ծավալում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների, իսկ աջակցող ցանցի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները կամ կամավոր ֆիզիկական անձինք` իրենց հնարավորությունների և կարողությունների շրջանակում` որպես սոցիալական դեպքի վարման շրջանակում անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումներ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---