Անկարայում պայթյունի մեղսակցության կասկածանքով 7 մարդ է ձերբակալվել23 մայիսի 2007 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում պայթյունի մեղսակցության կասկածանքով 7 մարդ է ձերբակալել: Ձերբակալվածների քաղաքացիությունը, ինչպես նաեւ այլ մանրամասներ, չեն հաղորդվում: Մասնավոր NTV հեռուստաալիքը վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրները, հաղորդել է, որ առեւտրի կենտրոնի մոտ պայթած ռումբը պատրաստվել է պլաստիկ պայթուցիկի կիրառմամբ: Սովորաբար նման սարքեր օգտագործում են քուրդ գրոհայինները: Ենթադրվում է, որ պայթյունի համար պատասխանտվություն պետք է ստանձնի քրդական ահաբեկչական PKK կազմակերպությունը: Սակայն այն հերքում է իր մասնակցությունը պայթյունին: Մինչդեռ, ոչ մի խմբավորում չի ստանձնել այդ պայթյունի պատասխանատվությունը: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությամբ, վիրավորների թվում կան օտարերկրացիներ: Նրանց քաղաքացիության մասին դեռեւս չի հայտնվում: Ոստիկանությունը կարծում է, որ պայթուցիկը գտնվել է պայուսակում, որը թողել են ավտոբուսային կանգառում առեւտրի կենտրոնի հարեւանությամբ: Չի բացառվում նաեւ, որ պայթյունն իրագործած լինի մահապարտ ահաբեկիչը: Մինչդեռ, որոշ թուրքական ԶԼՄ-ներ հաղորդում են, որ պայթյունի համար օգտագործվել է 4 կգ պլաստիկ պայթուցիկ, որը Թուրքիա է ներկրվել Հյուսիսային Իրաքից, որտեղ գտնվում են Քրդական աշխատավորական կուսակցության հենակետերը: Հիշեցնենք, որ հզոր պայթյունը որոտացել է երեկ երեկոյան Անկարայի խոշոր առեւտրի կենտրոններից մեկի մոտ: Ըստ քաղաքապետի, 6 մարդ զոհվել է, շուրջ 100-ը վիրավորվել: Պայթյունի վայր արդեն այցելել է երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |