Ամերիկացի փորձագետ. Պետք է փոխել Ղարաբաղյան կարգավորման ստատուս-քվոն23 մայիսի 2007 - 17:01 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը շահագրգռված է ստատուս-քվոյում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում նկատվում է ավելի քան 10 տարի»,- Բաքվում հայտարարել է Ջոն Հոփքինսի Համալսարանի Կոնտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտական ինստիտուտի տնօրեն Սվանտե Կորնելը:«Չնայած ստատուս-քվոն ամբողջովին ձեռնտու է Հայաստանի ներկա ղեկավարությանը, իսկ Ադրբեջանի համար այն ցանկալի չէ, նման իրադրությունը պետք է ավարտվի»,- նշել է նա: Ամերիկացի փորձագետը նաեւ նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են տնտեսական եւ ռազմական բնագավառներում: «Ռուսաստանի կառավարությունը ցանկանում է ցուցադրել, որ պաշտպանում է եւ Ադրբեջանին եւ Հայաստանին: Սակայն պետք է նայել փաստերին, եւ նրանք այնպիսին են, որ ռուսական զորքերը տեղակայված են Հայաստանում, եւ Ռուսաստանը, այդպիսով, պաշտպանում է Հայաստանին, փչացնում է հարաբերությունները Ադրբեջանի հետ»,-ասել է ամերիկացի քաղաքագետը եւ հավելել, որ Ադրբեջանին նպատակահարմար է ընդլայնել եւ խորացնել իր հարաբերությունները արեւմտյան երկրների հետ, հաղորդում է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |