Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան

PanARMENIAN.Net - Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:



Մայիսի 22-ին Անկարայում` առեւտրական կենտրոնի մուտքի մոտ, ամենաաշխույժ ժամին, պայթյուն է տեղի ունեցել, արդյունքում զոհվել է վեց մարդ, ավելի քան հարյուրը վիրավորվել են: Թուրքական իշխանությունները գտնում են, որ ահաբեկչությունը կազմակերպվել է քուրդ ահաբեկիչների կողմից:



Նշենք, որ Անկարայի նահանգապետ Քեմալ Օնալը հայտնել է, որ պայթյունն իրագործվել է ահաբեկիչ-մահապարտի կողմից: Ըստ հաստատված տվյալների, պայթուցիկն ամրացված էր 1979 թվականին ծնված Գյուվեն Ակուշի գոտուն, ով ապրում էր Սիվաս նահանգում: Նահանգապետը նաեւ հայտնել է, որ հետաքննությունը հանգել է այն եզրակացությանը, որ ահաբեկչության «ձեռագիրը» հատուկ է երկրի անջատողական խմբավորումներին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---