ՄԱԿ գլխավոր քարտուղար. Սիրիական կարգավորումը պետք է առաջնային լինի կազմակերպության համար![]() 15 հոկտեմբերի 2016 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Աջակցությունը սիրիական կարգավորմանը պետք է առաջնային նպատակներից մեկը դառնա ՄԱԿ-ի համար: Նման կարծիք է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը France-24 հեռուստաալիքին: «Սիրիան պետք է առաջնային խնդիր դառնա ՄԱԿ համար: ՄԱԿ-ը պարտավորություն ունի Սիրիայի ժողովրդի առջև»,-ասել Գուտերեշը: «Մենք պետք է երախտապարտ լինենք Սիրիայի ժողովրդին այլոց հանդեպ շռայլության համար: Երբ ես ՄԱԿ գլխավոր հանձնակատարն էի փախստականների գծով, դեռ սիրիական հակամարտությունից առաջ, Սիրիան, բացելով սահմանը, իր տարածքում ավելի քան 2 մլն իրաքցու ընդունեց` անհավանական հյուրընկալություն դրսևորելով»,-հիշեցրել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ Գուտերեշի, սիրիացիները օգնել են նաև պաղեստինցի փախստականներին: Գուտերեշը հավելել է, որ սիրիական ճգնաժամն այնքան վտանգավոր է բոլորի համար, որ, հուսով է, որ հակամարտության բոլոր մասնակիցները այնուամենայնիվ կգիտակցեն դա և խաղաղության հաստատումը հնարավոր կդառնա: Ավելի վաղ Անտոնիու Գուտերեշը հայտարարել էր, որ ակնկալում է ԱՄՆ-ից և ՌԴ-ից, որ նրանք ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի և կայուն խաղաղության հաստատման համար պայմաններ կստեղծեն: Գրոհայինները շարունակում են գնդակոծել Հալեպի բնակելի թաղամասերը` արևելյան շրջանների բնակիչներին որպես պատանդ պահելով, չարտորնելով հումանիտար բեռների առաքումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վերջին 2 շաբաթում քաղաքում ավելի քան 300 մարդ է զոհվել, մոտ 1000-ը տուժել է: Ընթերցեք նաև. ՄԱԿ նորընտիր գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ից և ՌԴ-ից ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար է ակնկալում ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |