Ռոնալդինյոն «Բարսելոնայի» դեսպանը կլինի աշխարհում![]() 15 հոկտեմբերի 2016 - 14:19 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ բրազիլացի Ռոնալդինյոն ակումբի դեսպանը կդառնա աշխարհում: Հոկտեմբերի 13-ին ֆուտբոլիստը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուի և ակումբի մյուս ղեկավարների հետ` քննարկելու համար իր դերը միջազգային ասպարեզում կատալոնացիների ազդեցության բարձրացման գործում: Սեպտեմբերին «Բարսելոնան» դուրս եկավ ԱՄՆ շուկա` իր գրասենյակը բացելով Նյու Յորքում: Ռոնալդինյոն մասնակցել է բացման արարողությանը` դրանով իսկ ամերիկյան լսարանի ուշադրությունը գրավելով այդ իրադարձության վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը: 36-ամյա Ռոնալդինյոն այս պահի դրությամբ չունի պայմանագիր ֆուտբոլային ակումբներից ոչ մեկի հետ և ազատ գործակալի կարգավիճակում է: Նախկինում նա հայտարարել էր, որ ավարտելու է կարիերան 2017-ին: «Բարսելոնայի» կազմում բրազիլացին հանդես է եկել 2003-2008թթ.: «Բարսելոնայի կազմում նա դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող 2005-ին, 2003թ. և 2008թ. Իսպանիայի առաջնությունների հաղթող, իսկ 2005-ին արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |