Էրդողանի կողմնակիցները հայերին ուղղված վիրավորական կարգախոս են վանկարկել![]() 17 հոկտեմբերի 2016 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Տրապիզոնում հրավիրած հանրահավաքի ժամանակ մասնակիցները հայերին հասցեագրված վիրավորական կարգախոս են վանկարկել: «Հիշեք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր պիտի մեռնենք չէ՞: Պիտի: Բայց մի մարդու պես մեռնել կա… (Մի բան կասեի, բայց դա չեմ ասի)… մեկ էլ կնոջ պես մեռնել»,- հայտարարել է Էրդողանը, թուրքական Haber.sol.org լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Աղբյուրը մանրամասնում է, որ Էրդողանի այս խոսքերն ուղեկցվել են հանրության «Հայ բիճերը մեզ չեն վախեցնի» վանկարկումներով: Ելույթի տեսագրության մեջ երևում է, որ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի փորձել դադարեցնել այս աղաղակները, այլև քթի տակ ծիծաղելով շարունակել է ելույթը: Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ հանրահավաքի ժամանակ հնչեցված այդ ռասիստական վանկարկումների համար հայց է ներկայացնելու դատարան: Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը (ECRI) հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն Թուրքիայում ատելություն պարունակող արտահայտությունների համար հիմնականում ոստիականություն կամ դատարան չեն դիմում, իսկ դիմելու դեպքում էլ օրենքը խախտողները չեն պատժվում: Հակառակը` ոլորտը կարգավորող օրենքները հիմնականում կիրառվում են խոցելի խմբերին լռեցնելու համար:2014 թվականի ընթացքում հրեաների, հայերի, քրդերի, քրիստոնյաների, հույների, ալևիների, արաբների և սիրիացի փախստականների, ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն հռետորաբանության կիրառման մոտ 500 դեպք է արձանագրվել: Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը նույնպես ներառվել է զեկույցում, որպես ատելություն պարունակող արտահայտություն: Կարդացեք նաև՝ Փայլանը դատական հայց է ներկայացրել «Ամենալավ հայը մեռած հայն է» վանկարկած թուրքերի դեմ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |