Ռիգայում «Երևան» անվամբ այգի է բացվել![]() 17 հոկտեմբերի 2016 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել «Երևան» անունը կրող այգու հանդիսավոր բացման արարողությանը: Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ու Ռիգայի հայ համայնքին` այգու կառուցումն իրականություն դարձնելու համար, համոզմունք է հայտնել, որ այն կդառնա քաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը: «Ռիգայում բացված «Երևան» անունը կրող այգին իսկապես մեծ նվեր է հանգստի գոտու հարևանությամբ ապրող տարբեր տարիքի բնակիչների համար: Այն նաև լավագույն խորհրդանիշներից մեկն է երկու քաղաքի միջև ձևավորված ամուր բարեկամության ու հաջողված համագործակցության»,- նշել է Ուշակովը: Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին` նկատելով, որ այն ևս մեկ վկայությունն է երկու քաղաքի միջև օր օրի զարգացող բարեկամական ու գործընկերային հարաբերությունների: «Երևանի և Ռիգայի միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Մեր երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններն օր օրի զարգանում են, որի համատեքստում ամրապնդվում են մեր երկու քույր քաղաքների կապերը։ Ուրախալի է, որ այն իրականացվում է կոնկրետ ծրագրերի միջոցով։ Վստահ եմ, որ այս գեղեցիկ այգին, որը նախագծված է հայկական և երևանյան տարրերով, կդառնա ինչպես Ռիգայի բնակիչների, այնպես էլ մեր քույր քաղաքի հյուրերի սիրված վայրերից մեկը»,- ընդգծել է Մարգարյանը։ Այգու հանդիսավոր բացման արարողության շրջանակում երկու քաղաքապետը Երևանի և Ռիգայի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև «Երևան» անունը կրող այգու նախագիծը կյանքի կոչելու համար շնորհակալագրերով են պարգևատրել մի շարք անձանց: Երևանի և Ռիգայի քաղաքապետերը, ի նշան երկու ժողովուրդների ու երկու քաղաքների բարեկամության, նաև կաղնի են տնկել հանգստի գոտում, որը լատիշ ժողովրդի ազգային խորհրդանիշներից մեկն է համարվում: Ավելի վաղ Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի մայրաքաղաք պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը հնչեցրել է տերունական աղոթք, որից հետո Երևանի և Ռիգայի միջև ամուր կապերի հաստատման գործում ներդրած ջանքերի համար Հայ առաքելական եկեղեցու հատուկ հուշամեդալներով է պարգևատրել Երևանի և Ռիգայի քաղաքապետերին: 2013թ. հուլիսի 5-9-ը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռիգա` լատվիական երգի ու պարի տոնակատարությանը մասնակցելու և երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով: Այցի ընթացքում ստորագրվել է եղբայրացման մասին համաձայնագիր: 2013թ. հոկտեմբերի 10-14-ը Ռիգայի քաղաքապետ, քաղաքային դումայի նախագահ Ն. Ուշակովի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Երևանում կայացած Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային կոնֆերանսին և «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին։ 2014թ. թվականի հունվարի 17-19-ը Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ռիգայի քաղաքապետ, քաղաքային դումայի նախագահ Ն. Ուշակովի հրավերով մասնակցել է Ռիգայում կայացած «Ռիգա-եվրոպական մշակութային մայրաքաղաք» տիտղոսի հռչակման պաշտոնական արարողությանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |