Քոննեքտիկուտը դարձավ ԱՄՆ հինգերորդ նահանգը, որից ընտրված բոլոր կոնգրեսականները հավանություն են տալիս Ցեղասպանության մասին բանաձեւին

PanARMENIAN.Net - Քոննեքտիկուտը դարձավ ԱՄՆ հինգերորդ նահանգը, որից ընտրված բոլոր կոնգրեսականները հավանություն են տալիս Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), կոնգրեսականներ Ջոն Լարսոնը, Ջոզեֆ Քորթնին եր Քրիստոֆեր Մերֆին, Ռոզա դե Լաուրոն, Քրիսթոֆեր Դոդդը եւ Ջոզեֆ Լիբերմանը աջակցում են բանաձեւին: Ներկայումս Նոր Անգլիայի` Քոննեքտիկուտի, Մենի, Մասաչուսեթսի, Նյու Հեմփշիրի, Ռոդ Այլենդի եւ Վերմոնտի նահանգների 22 կոնգրեսականներից 20-ը եւ այդ նահանգների 12 սենատորներից 9-ը իրենց ստորագրություններն են դրել այդ բանաձեւի տակ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---