Դավիթ Բաբայան. Շաբաթվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ

Դավիթ Բաբայան. Շաբաթվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ

PanARMENIAN.Net - Եթե եղանակային պայմանները չխանգարեն, ապա շաբաթվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, գրում է Aysor.am-ը:

«Սպասում ենք այդ հանդիպմանը: Եթե եղանակային պայմանները չխանգարեն, նախատեսված է, որ այս շաբաթվա վերջին կլինի հանդիպումը», - նշել է նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել էր, որ շաբաթվա վերջում համանախագահները կայցելեն տարածաշրջան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---