Աղանդավորը անկարգությունների է դիմել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում25 մայիսի 2007 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ի առավոտյան անհայտ անձն անկարգությունների է դիմել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում: Բարձրանալով Մայր տաճարի սուրբ խորանի վրա, վանդալը նետել է այդտեղ գտնվող սրբություններն ու շուրջառները; Սպասավորներին հաջողվել է կասեցնել այդ բարբարոսությունը, որից հետո անհայտը փախուստի է դիմել: Իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել վանդալի անձը: Դա եղել է մերձակա գյուղերից մեկի բնակիչը, որը հոգեպես անհավասարակշիռ է եւ անդամակցում է «Եհովայի վկաներ» աղանդին: Քննության շահերից ելնելով, նրա անունը դեռեւս չի հրապարակվում, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |