Հայաստանի քաղաքացու սպանության կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է Բելառուսի մի քաղաքացի25 մայիսի 2007 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացի Ահարոն Տիգրանյանի սպանության կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է Բելառուսի մի քաղաքացի: Ձերբակալվածի անունը, ելնելով քննության շահերից, չի նշվում: 30-ամյա Ահարոն Տիգրանյանի մարմինը երեկ հայտնաբերվել է Ռուսաստանի մայրաքաղաքի Ռուդնեւկա փողոցի թիվ 15 շենքի մոտ: Նա սպանվել է «կտրող սուր գործիքի հարվածներով»: Հարուցվել է քրեական գործ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, նշված շենքում բնակվում էին ազգականներ Աշոտ եւ Ահարոն Տիգրանյաները: Աղբյուրը փոխանցեց նաեւ, որ երեկ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Տիգրանյանների եւ Բելառուսի մի քաղաքացու միջեւ, որի անունը չի նշվում: Վերջինս արդեն ձերբակալվել է սպանության կասկածանքով:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |