Գյուղերում տրանսպորտի խնդիրները՝ գործադիրի ուշադրության կենտրոնում![]() 20 հոկտեմբերի 2016 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին գործադիրի նիստը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է գյուղական բնակավայրերում տրանսպորտի խնդիրները բարձրաձայնելուց: Նա հանձնարարել է ուսումնասիրել գյուղական բնակավայրերում առկա տրանսպորտային խնդիրները և ներկայացնել դրանց կարգավորման առաջարկություններ: «Ակտուալ է մնում գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքների կազմակերպման խնդիրը: Ելնելով դրանից, հանձնարարում եմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել հարցը, չսահմանափակվելով միայն Երևանի մերձակա գյուղերում տրանսպորտի սպասարկման խնդրով: Մասնավորապես, ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում, նշելով դրա պատճառները, ինչպես նաև ներկայացնել վերոնշյալ խնդիրների վերջնական կարգավորման հստակ առաջարկություններ»,- ասել է Կարեն Կարապետյանը, գրում է Panorama.am-ը: Հոկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |