Թուրքիայի հարավ-արևելքում ՔԱԿ ավելի քան 20 անդամ է սպանվել![]() 20 հոկտեմբերի 2016 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հոկտեմբերի 20-ին հայտնել է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 21 անդամի ոչնչացման մասին երկրի հարավարևելյան Հաքքյարի գավառում: «Հաքքյարի գավառի Չուկուրջա շրջանում գործողության ժամանակ ՔԱԿ 21 անդամ է սպանվել, չեզոքացվել է զինյալների 2 անօդաչու սարք: Բախումներում սպանվել է բանակի 2 զինվոր, ևս 5-ը վիրավորվել է»,-ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ շարունակվող գործողությանը մասնակցում է նաև մարտական ավիացիան: Ավիահարվածների արդյունքում սպանվել է 10 քուրդ զինյալ: ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն մոտ 30 տարի, այն մոտ 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։ Ընթերցեք նաև. Փոխհրաձգություն Թուրքիայի հարավ-արևելքում. Զոհեր կան Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |