Wikileaks. Քլինթոնի շտաբը 2015-ին քննարկել է Ցեղասպանությունը ցեղասպանություն անվանելու հարցը![]() 21 հոկտեմբերի 2016 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Wikileaks-ը հրապարակել է Ջոն Պոդեստայի նամակների հերթական մասը, որը գլխավորել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը, որտեղ ասվում է, որ նախընտրական արշավի շրջանակում քննարկվել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման նպատակահարմարությունը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս: Արտաքին քաղաքական հարցերի գծով Քլինթոնի գլխավոր խորհրդական Ջեք Սալիվանի Պոդեստային հասցեագրված նամակում, որը թվագրված է 2015-ի ապրիլի 19-ով, արծարծվում է Հայոց ցեղասպանության թեման, իսկ ինքը Սալիվանը կիրառում է այդ տերմինը: Նամակում մասնավորապես ասվում է. «Ուրբաթ օրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Ենթադրում եմ, որ հայ համայնքն ակնկալելու է որևէ հայտարարություն կամ ազդանշան այն մասին, թե արդյոք Քլինթոնը կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը, եթե նախագահ ընտրվի: Որպես սենատոր և թեկնածու, նրա կարծիքը միանշանակ էր ցեղասպանության ճանաչման հարցում: Պետքարտուղարի պաշտոնում նա չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը, այլ ավելի շատ կենտրոնացել է Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման հնարավորության վրա: Սպիտակ տունը ջանադրաբար խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործել: Այժմ ներքին բանավեճ է գնում այդ իրողությունը փոխելու շուրջ` հաշվի առնելով 100-րդ տարելիցը: Սակայն, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի փոխվի: Երկու հարց կա. բոլորը համաձայն են, որ նա որդեգրի այն դիրքորոշումը, որն ունեցել է որպես թեկնածու և սենատոր, նույնիսկ եթե չի ընդունել դա պետքարտուղարի պաշտոնում: Բոլորը համաձայն են, որ մենք պետք է սպասենք, մինչև որ մեզ հարցնեն` ձեռնպահ մնալով նախաձեռնող քայլերից: Կներեք, որ անհանգստացնում եմ ձեզ բոլորիդ այդ հարցով, սակայն այն կարևոր է ամերիկահայերի համար»: Պոդեստան կարճ է պատասխանել նամակին. «Մեջբերեք Հռոմի պապին»: Սա կարող է հղում լինել Հռոմի պապի 1915-ի ապրիլի 12-ի պատարագին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում անվանեց «20 դարի առաջին ցեղասպանություն»: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել էր հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով էր կոպիտ քննադատություններից մինչև վիրավորանքներ Հռոմի պապի և արգենտինացիների հասցեին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |