ԵՄ Եռյակն ու Թուրքիան հունիսի 4-ին կքննարկեն Անկարա-ԵՄ բանակցությունների վերսկսման հնարավորությունները28 մայիսի 2007 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին կայանալու է ԵՄ Եռյակի եւ Թուրքիայի հանդիպումը արտգործնախարարների մակարդակով: Հանդիպմանը, հավանաբար, կքննարկվի Անկարայի եւ Եվրամիության միջեւ բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Հանդիպումը տեղի կունենա ԵՄ-ում նախագահող Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, ԵՄ նախագահող հաջորդ երկրի` Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոյի եւ ԵՄ ընդլայնման գծով հանձնակատար Օլլի Ռենի մասնակցությամբ: «Սա նման մակարդակի առաջին հանդիպումը կլինի Ֆրանսիայի նոր նախագահի ընտրությունից հետո, որը դեմ է Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին»,-գրում է «Թըրքիշ դեյլի նյուսը»: Անկարան հուսով է սկսել բանակցությունները տնտեսական եւ արտարժութային քաղաքականության հարցերի, վիճակագրական եւ ֆինանսական վերհսկողության շուրջ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլահ Գյուլն առաջարկել է հանդիպել Անկարայում: Թուրքիայի եւ ԵՄ միջեւ միջկառավարական հանձնաժողովի նիստը նախատեսվում է անցկացնել հունիսի 26-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |