Հայ ռեժիսորի կարճամետրաժ «Բրավիստ» ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Երիտասարդ հայ ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Բրավիստ» կարճամետրաժ ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի Manhattan Short փառատոնի կողմից: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին ամերիկյան կինոակադեմիան կհրապարակի մրցանակի հավակնորդ ֆիլմերի երկար ցուցակը, որից հետո կընտրվեն սեղմ ցուցակի ֆիլմերը: «Բրավիստը» կարող է պայքարել «Օսկարի» համար «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում: «Այժմ կարող եմ հստակ ասել, որ դա «Բրավիստի» ամբողջ թիմի հաջողությունն է: Manhattan Short փառատոնի շնորհիվ ֆիլմը տեսել են Ամերիկայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների կինոսերները: Այժմ մենք «Օսկարին» հավակնելու հնարավորություն ենք ստացել: Հազվադեպ է կարճամետրաժ ֆիլմը նման շրջանառություն ունենում, համաշխարհային ժյուրիի նման ուշադրության արժանանում»,-ասել է Էվելինա Բարսեղյանը PanARMENIAN.Net ին: «Բրավիստը» պատմություն է սիրո և ցինիզմի մասին: Ֆիլմի հերոսը` Անդրեյը, ամեն երեկո հագնում է սմոկինգը և «բրավո» է բղավում թատրոններում փողի դիմաց: Անդրեյը վստահ է` բոլորը խաբում են, մինչև որ չի հանդիպում դահլիճում ամենաանկեղծ աղջկան: Գլխավոր դերերը կատարել են Պետերբուրգից հայտնի դերասաններ Իգոր Սերգեևը («Ելք», «Օտարը») և Կարինա Ռազումովսկայա, որը վերջերս արժանացել է «Ոսկե դիմակի» երկու մրցանակի: Ռազումովսկայան նաև հայտնի է մի շարք դերերով` «Մաժոր» սերիալում, «Ոչինչ պատահական չէ» ֆիլմում: Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Բարսեղյանի ֆիլմն անցել է Մանհեթենի Manhattan Short փառատոնի եզրափակիչ փուլ, իսկ դերասան Իգոր Սերգեևն առաջադրվել է որպես «Գլխավոր դերի լավագույն կատարող»: Փառատոնի շրջանակում ֆիլմը ցուցադրվել է աշխարհի 250 քաղաքում: Քվեարկության արդյունքներով «Բրավիստն» առաջին տեղն է գրավել Ռուսաստանում: «Բրավիսիտի» հայկական պրեմիերան տեղի է ունեցել 2016-ի հուլիսին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Ֆիլմն ընդգրկված էր հիմնական ծրագրում: Ավելի վաղ ֆիլմն ընդգրկվել էր Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում, որտեղ միաժամանակ ներկայցնում էր և Հայաստանը, և Ռուսաստանը: Էվելինա Բարսեղյանի նախորդ` «Մեկը ձեզ սիրում է» (2014) և «Փայլատակողը» (2015) ֆիլմերի պրեմիերաները նույնպես տեղի են ունեցել Կաննի փառատոնում: Ընթերցեք նաև.«Երկրաշարժի» հեղինակները պարզաբանել են, թե ինչու ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների ցանկում ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |