MTS Smart Start 3 սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ից՝ ծառայությունների փաթեթների տարբերակով![]() 21 հոկտեմբերի 2016 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները սմարթֆոնի բոլոր կարևոր հնարավորություններով օժտված MTS Smart Start 3-ը կարող են ձեռք բերել ծառայությունների փաթեթների ամենահարմար տարբերակի հետ միասին: STARTPHONE 4500 սակագնային պլանին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում այս մոդելը կարելի է ստանալ 1 դրամով: Այս տարբերակի դեպքում սակագնային պլանին բաժանորդագրության ամսավճարը կազմում է ընդամենը 4500 դրամ, որի դիմաց տրամադրվում է 2000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 3000 ՄԲ ինտերնետ և անսահմանափակ թվով SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն (1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում): Սմարթֆոնը նաև կարելի է ձեռք բերել ծառայությունների հատուկ փաթեթով, որում ներառված են 5000 ներցանցային րոպե և 5000 ՄԲ ինտերնետ: Այս դեպքում՝ սմարթֆոնի գինը 25900 դրամ է: Առանց փաթեթի ձեռք բերելու դեպքում սմարթֆոնի գինը 21900 դրամ է (ներառյալ ԱԱՀ): «Մեր ընկերության համար առաջնահերթություններից մեկն է ստեղծել առաջարկներ, որոնք կհամապատասխանեն բոլոր բաժանորդների հնարավորություններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական ինտերնետն ավելի շատ մարդկանց հասանելի կդառնա այս առաջարկի շնորհիվ, որի շրջանակում բաժանորդը կարող է ձեռք բերել սմարթֆոնը 1 դրամով՝ վճարելով միայն ֆիքսված ամսավճար ծառայությունների համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |