ԻՊ ահաբեկիչները գրոհել են կառավարական շենքերն Իրաքում![]() 21 հոկտեմբերի 2016 - 12:09 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակումներ են կատարել մի շարք կառավարական շենքերի վրա Իրաքի հյուսիսում գտնվող Քիրկուկ գավառում: Նշվում է, որ ահաբեկիչները գրոհել են անվտանգության ուժերի կենտրոնակայանը, մի շարք ոստիկանական բաժանմունքներ և քաղաքապետարանի շենքը, հայտնում է ՏԱՍՍ-ը Sky News Arabia-ի վրա հղումով: Գրոհին մասնակցել են զինյալ գրոհայիններ և մահապարտ ահաբեկիչներ: Քիրկուկ գավառում պարետային ժամ է գործում: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |