Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու տարածքների ճակատագիրը պետք է որոշի ԼՂՀ ժողովուրդը28 մայիսի 2007 - 15:41 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի քաղաքական ուժերը տրամադրված չեն խորապես գնահատելու ներկայիս բանակցային գործընթացը, որն առավելապես հայտնի է որպես Պրահայի գործընթաց: Սրանք շատ բարդ եւ պատասխանատու բանակցություններ են: Եվ դա պետք է միանշանակորեն ընդունել: Չի կարելի ձեւացնել, թե բանակցային գործընթացը եւ Ղարաբաղից դուրս կատարվող իրադարձությունները մեզ չեն վերաբերվում: Դա այդպես չէ»,-գտնում է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքերով, միջազգային միջնորդները, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, փորձում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով համաձայնության հասնել գոնե կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ: «Բացի կարգավորման հիմնարար սկզբունքներից կան նրբություններ, որոնք հարկավոր է ճշտել` օրինակ, ինչ է նշանակում «ցամաքային կապ Հայաստանի հետ»: Բոլոր այդ հարցերն անհրաժեշտ է քննարկել, պարզելու համար ճշմարտությունը: Ի վերջո, ԼՂՀ իշխանությունները պետք է ոչ միայն ժողովրդի վստահության քվեն ունենան, այլ նաեւ իմանան նրա կարծիքը` միջազգային հանրությանն այն ներկայացնելու համար: Անձամբ ես համարում եմ, որ ԼՂՀ կարգավիճակն ու տարածքների ճակատագիրը պետք է որոշի ԼՂՀ ժողովուրդը, քանի որ միայն նա է լիազորված դա անել: Բանակցային գործընթացում պետք է լինի երկու բաղկացուցիչ` առաջինը, 1988 թվականից ի վեր սառեցված միջպետական հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, երկրորդը, ԼՂՀ խնդիրը, որը հռչակվել է նախկին ԱդրԽՍՀ տարածքում եւ հաստատել է իր ինքնիշխանությունը Սահմանադրության ընդունմամբ: Եվ այդ խնդիրը պետք է իրար մեջ լուծեն ԼՂՀ-ն ու Ադրբեջանը: Բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հասել են վճռական կետի, երբ անհրաժեշտ է ասել կամ «այո», կամ «ոչ»,-ընդգծել է Աթանեսյանը, հաղորդում է KarabachOpen-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |