Շարմազանով. Հակառակորդի դիվերսիան Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների սաբոտաժ է![]() 21 հոկտեմբերի 2016 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Ձեռնարկված դիվերսիոն ներփաթանցման փորձերը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների սաբոտաժ է Ադրբեջանը ցույց է տալիս իր իրական դեպքը: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներփաթանցման փորձերի մասին: «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների սաբոտաժ է, արհամարհանք և մերժում է ԱՄՆ պետքարտուղար Քերիի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների»,- նշել է նա, մեջբերում է Panorama.am-ը: Շարմազանովի խոսքով՝ միջազգային հանրությունը, առաջին հերթին համանախագահ երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն իրականություն դառնան, որպեսզի Ադրբեջանն այլևս նման հանցագործ գործունեությամբ չզբաղվի: Հարցին, թե նման դեպքում ի՞նչ պետք է անի հայկական կողմը, ԱԺ փոխնախագահն ասել է . «Հայկական կողմն իր քայլը երեկ գիշեր շատ լավ կատարել է. ինչը խոսում է կարևորագույնի մասին, որ մեր զինված ուժերն իրենց վրա դրած պարտավորությունն իրականացնում են բարձր մակարդակով, իսկ Ադրբեջանը խճճվել է, ձախողվել, այսինքն այլ ելք չի մնում»: Շարմազանովը բացառում է լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |