Հայ սպաները եւ բժիշկները խաղաղապահ առաքելությամբ կմեկնեն Աֆղանստան29 մայիսի 2007 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Հայ սպաները եւ բժիշկները խաղաղապահ առաքելությամբ կմեկնեն Աֆղանստան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության եւ պաշտպանության ծրագրերի վարչության պետ գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանը: Նրա խոսքերով, այժմ բանակցություններ են ընթանում հունական եւ բրիտանական կողմերի հետ: «Խոսքը գնում է մեկ-երկու շտաբային սպաների եւ բժիշկների մասին: Եվ քանի որ մեզ համար սա ռազմական գործողությունների նոր ասպարեզ է, ապա մեր աջակցությունը հումանիտար կլինի»,-հայտարարել է գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանը: Մ.Մելքոնյանը հիշեցրել է, որ խաղաղապահների գործուղման հարցը ըստ ՀՀ Սահմանադրության պահանջում է համաձայնության ստորագրում, Սահմանադրական դատարանով անցնելու կարգ եւ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից: Հայ խաղաղապահները ծառայում են Կոսովոյում հունական գումարտակի կազմում 2004 թվականի փետրվարի 12-ից ի վեր, իսկ Իրաքում լեհական դիվիզիայի կազմում 2005 թվականի հունվարի 25-ից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |