Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ![]() 21 հոկտեմբերի 2016 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Իրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռըզա Հաքան Թեքինը կանչվել է Իրանի արտգործնախարարություն: Այս մասին գրում է թուրքական Sondakika.com լրատվական կայքը` Իրանի պետական հեռուստաընկերությանը հղումով: Հեռուստաալիքով հնչած հայտարարության մեջ ասվել է. «Տարածաշրջանի որոշ զարգացումների վերաբերյալ որոշ թուրք պետական պաշտոնյաների` (նկատի ունի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին-խմբ.) իրականության հետ կապ չունեցող հայտարարությունների պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն»: Հաղորդվում է, որ Թուրքիայի դեսպանին են փոխանցվել Թեհրանի կառավարության կոշտ առարկությունները, գրում է Ermenihaber.am-ը: Օրեր առաջ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայի և Իրաքի միջև լարվածությունը (Իրաքի Բաշիքա շրջանում թուրքական զորախումբ տեղակայելու պատճառով-խմբ.) ոչ թե Թուրքիայի, այլ Իրանի կրոնական քաղաքականության հետևանքն է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |