ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խոսքերը29 մայիսի 2007 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Ես շատ եմ կասկածում, որ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՄԽ համանախագահները Բաքվում հայտարարած լինեն, թե Հայաստանը «պետք է ազատի 7 շրջանները» եւ որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, դա ոււղակի հնարավոր չէ, ելնելով այն բանից, թե ինչ են ասել Բերնար Ֆասյեն եւ Յուրի Մերզլյակովը Երեւանում Հայաստանի ղեկավարության հետ տեւական հանդիպումից հետո: «Համանախագահները հիանալի գիտեն իրենց մանդատը, ըստ որի չեն կարող բանակցությունների ելքը կանխորոշող հայտարարություններ անել: Իսկ ադրբեջանական մամուլի տարածած հայտարարությունները հենց այդ մասին են վկայում»,-ընդգծել է Կարապետյանը: Հիշեցնենք, որ ԱՊԱ գործակալությունը մեջբերել էր Յուրի Մերզլյակովի հայտարարությունն այն մասին թե «ԵԱՀԿ ՄԽ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»: Իսկ Բերնար Ֆասյեն, ըստ ադրբեջանական մամուլի, հայտարարել էր. «Հարկավոր է որոշել, թե ինչ է անհրաժեշտ անել առաջին հերթին: Կարծում եմ, սկզբի համար ամենադյուրինը 7 շրջաններն ազատագրելն է եւ դրանից հետո արդեն Ղարաբաղի հետ կապված անմիջական հարցերը քննարկելը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |